News.am. 27-2-2012- Միջազգային ճգնաժամային խումբը ներկայացրել է «Ադրբեջանում ներքին տեղահանված անձանց խնդրի լուծման վերաբերյալ» զեկույցը:
ՄՃԽ փորձագետները նկատում են, որ «Ադրբեջանի կառավարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկել ներքին տեղահանվածների կեցության պայմանների բարելավման ուղղությամբ»:
Փորձագետները նաեւ նշում են, թե Ադրբեջանը հարկ է համաձայնի ԵԱՀԿ առաքելության ընդլայնված դիտարկմանը շփման գծում, ընդունի դիպուկահարներին հետ քաշելու առաջարկը եւ հակամարտող կողմերի միջեւ հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմները:
«Ադրբեջանի կառավարությունը կարեւոր քայլեր է ձեռնարկել ներքին տեղահանվածների կեցության պայմանների բարելավման ուղղությամբ, բայց ես ապշեցուցիչ եմ համարում իրավիճակը, որում արդեն տեղահանվածների երկրորդ սերունդն է ապրում»,- նշել է ՄՃԽ եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը:
Tuesday, February 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment