News.am. 28-2-2012- Թուրքիայի Ադանա նահանգում գտնվող բանտում քար նետելու համար համար դատապարտված քուրդ երեխաները ենթարկվել են սեռական բռնությունների։
Firat գործակալության փոխանցմամբ՝ բանտից ազատված մի շարք քուրդ երեխաներ պատմել են, որ իրենց բանտում ծեծել են եւ բռնաբարել, իսկ բանտի ղեկավարությունն աչք է փակել տեղի ունեցածի վրա։
Թուրքական T 24 կայքի փոխանցմամբ՝ բանտից ազատված երեխաները դիմել են Մարդու իրավունքների միություն՝ պատմելով իրենց հանդեպ կիրառված բռնությունների մասին եւ հայտնել իրենց բռնաբարած անձանց անունները։
Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, թե մանրամասն կուսումնասիրվի մամուլում հայտնված պնդումները։
Tuesday, February 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment