Tuesday, February 28, 2012

Բաքուն Իռլանդիային կոչ է արել ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել

Tert.am.27-2-2012-«Բաքուն 2012թ. ԵԱՀԿ-ի նախագահությունն ստանձնած Իռալանդիային կոչ է արել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել»,- հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի` Միլի Մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան: Ինչպես հաղորդում է ադրբեջանականTrend.az կայքը, Մուրադովան հավելել է, որ Վիեննայում (Ավստրիա) անցկացված ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակում (փետրվարի 23-24-ը) Իռլանդիայի պատվիրակության հետ հանդիպմանը քննարկման գլխավոր թեման ԼՂ հակամարտությունն է եղել: «Հանդիպմանը ես նշել եմ, որ, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, Իռլանդիայի գործունեությունը չպետք է սահմանափակվի միայն պատվիրակությունների ներկայացուցիչների միջև հանդիպումների կազմակերպմամբ, այլ պետք է գլոբալ մոտեցում ցուցաբերվի հարցին, գործունեությունը պետք է ուղղված լինի այն միջոցառումներին ընթացք տալուն, որոնք կարող են նպաստել ԼՂ հարցի կարգավորմանը»,-ասել է Մուրադովան: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահությունն Իռլանդիան ստանձնել է 2012թ. հունվարի 1-ին: Պաշտոնական Դուբլինը հայտարարեց, որ ԵԱՀԿ-ում Իռլանդիայի նախագահության կարևորագույն գերակայությունների թվում են դեկտեմբերին Վիլնյոսում կայացած ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքների զարգացումը (Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ժամանակ ընդունված մի շարք փաստաթղթերի կողքին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները, ինչպես նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԼՂ հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարություն էին ընդունել), ինչպես նաև ձգձգված հակամարտությունների կարգավորումը:

No comments: