Thursday, February 23, 2012

Սպիտակ տունը ցավում է, որ Իրանը ձախողվել է ՄԱԿ-ի հետ համաձայնության գալու հարցում

1in.am. 23-2-2012- Սպիտակ տունն այսօր իր հիասթափությունն է հայտնել, որ Իրանը ոչ մի առաջընթաց չի կարողացել ունենալ ՄԱԿ–ի միջուկային հարցերով զբաղվող պաշտոնյաների հետ գործարք կնքելու գործընթացում` ձախողման մեջ մեղադրելով Իրանին: Ըստ AFP-ի՝ Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին լրագրողներին ասել է, որ իրենք ափսոսում են, որ Իրանը ձախողվեց Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ համաձայնության գալու հարցում: Հիշեցնենք, որ Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը երկօրյա այցով մեկնել էր Թեհրան, ինչպես իրենք էին հաղորդել, «կառուցողական նպատակով», բայց ոչ մի համաձայնություն այդպես էլ չէր կնքվել:

No comments: