Panorama.am. 17-2-2012- Արդեն մի քանի օր է` Իրանի և Ադրբեջանի սահմանակետում ադրբեջանական բեռնատար ավտոմեքենաների մուտքն Իրան չեն թույլատրում: Փետրվարի 16-ի դրությամբ` Իրանի սահմանակետում, արդեն 100-ից ավելի ադրբեջանական բեռնատարներ են հավաքվել:
Բեռնատարներից մեկի վարորդ Իմրահ Հուսեյնովը Lent.az-ին ասել է, որ դա Ադրբեջանում իրանցի վարորդներին նեղացնելու համար իրանական կողմի պատասխան քայլն է: «Իրանում մեզ ասում են, որ Ադրբեջանի Ալաթ ավանում տարբեր պատրվակներով օրերով պահում են Իրանի բեռնատարները: Այդ պատճառով էլ նրանք մեզ չենք թողնում Իրան», -կայքին հայտնել է վարորդը` նշելով, որ սահմանը երկկողմանիորեն բաց է Ռուսաստանի և Իրանի բեռնատարների համար:
Աստարայի ապրանքային տերմինալի տնօրեն Ռաֆայել Աբդուլլաևի խոսքով` իրանական կողմը նախկինում Ադրբեջանի բեռնատարները լրջորեն չի ստուգել, բայց վերջին օրերին խիստ լուրջ է մոտենում դրան և բոլոր ավտոմքենաները հետ է ուղարկում` հաստատված չափանիշներին դրանց չհամապատասխանելու հիմնավորմամբ:
«Վարորդները դա բացատրում են վերջին շրջանում Ադրբեջանի հետ Իրանի միջև դիվանագիտական լարվածությամբ: Իրանից հետ ուղարկված վարորդներին մեկը նույնիսկ հայտնել է, որ իրանցիներն իրենց ասում են` «գնացեք, թող ձեր խնդիրները Ամերիկան լուծի»: Ադրբեջանի ու Իրանի պաշտոնական շրջանակները Աստարայի սահմանակետում ստեղծված իրավիճակի հետ կապված որևէ վերաբերմունք չեն հայտնել», -գրում է կայքը:
Saturday, February 18, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment