Panorama.am. 29-2-2012- Հայաստանյան 12 հասարակական կազմակերպություններ Մարզահամերգային համալիրի մոտից քիչ առաջ երթով շարժվեցին դեպի Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ. իրականացրած Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի բարձունք: Սրա հարևանությամբ է գտնվում Ադրբեջանի կողմից 1988-ին Սումգայիթ քաղաքում ապրող հայերի նկատմամբ պետական մակարդակով իրականացրած ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարը:
Սգո երթի մասնակիցները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշաքարի մոտ: Երթի նախաձեռնողը «Ահազանգ» ՀԿ-ն էր, իսկ ակցիային միացան նաև կոտորածները վերապրած մարդիկ ու նրանց ընտանիքի անդամներ:
Երթի մասնակիցները լրագրողների հետ զրույցում մտահոգություն հայտնեցին, որ մինչ օրս սումգայիթյան զոհերի հիշատակի օր պետական մակարդակով ամրագրված չէ: Երթի մասնակիցներից Հրայր Ուլուբաբյանը էլ դժգոհեց, որ ԱԺ-ն մինչ օրս համապատասխան գնահատական չի տվել Սումգայիթյան դեպքերին, իսկ առանց այդ գնահատականի հնարավոր չէ գտնել նաև արցախյան հիմնահարցի հանգուցալուծումը:
«Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած ոճրագործությունը պետք է որակվի Ցեղասպանություն, և միջազգային հանրությանը ներկայացվի, որ Արցախի հայությունը երբևէ չի կարող ապրել այն երկրի տարածքում, որն իր ազգակիցների նկատմամբ նման ոճրագործություն է իրականացրել»,-ասաց նա:
Wednesday, February 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment