News.am. 29-2-2012-Ֆրանսիայի արդարադատության նախարարությանը հանձնարարվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր օրինագիծ պատրաստել` հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը: Այդ մասին հայտարարել է նախարարության ներկայացուցիչը, հայտնում է «Russie.net»-ը` հղում անելով France-Presse գործակալությանը:
«Հանրապետության նախագահի հանձնարարականով` արդարադատության նախարարությունը կվերլուծի Սահմանադրական խորհրդի որոշումը եւ նոր տեքստ կպատրաստի սահմանադրական եւ եվրոպական պահանջներին համապատասխան», – ասել է նախարարության ներկայացուցիչ Բրյունո Բադրեն:
«Հենց այդ վերլուծությունից էլ կարող են ճշտվել ժամկետները», – ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ին քննադատության է ենթարկել ցեղասպանությունների, այդ թվում նաեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը` համարելով այն խոսքի ազատության խախտում:
Wednesday, February 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment