Wednesday, February 29, 2012

Թուրքիան նավթի նոր մատակարարներ է փնտրում

News.am. 29-2-2012-Թուրքիան բանակցություններ է սկսել Սաուդյան Արաբիայի եւ Լիբիայի հետ այդ երկրներից նավթ ներմուծելու համար` թեեւ այն հավաստիացմանը, որ ինքը չի հրաժարվի իրանական նավթից Իրանի դեմ ընդունված միջազգային պատժամիջոցների պատճառով: Առաջ եւս նշվում էր, որ Իրանին այլընտրանքային տարբերակ կարող է լինել Սաուդյան Արաբիան: Թուրքիայի էներգետիկայի եւ բնական հանածոների նախարար Թաներ Յըլդըզը հարցի առթիվ ասել է. «Մենք մտադիր են ընդլայնել այն երկրների թիվը, որոնցից նավթ ենք ներմուծում»: Ներկայումս Թուրքիան սեւ նավթ է ներմուծում Իրանից, Ադրբեջանից եւ Ռուսաստանից: Ընդ որում, Իրանից ներմուծվում է անհրաժեշտ ռեսուրսների 30 տոկոսը: 2011-ին Թուրքիա նավթի ներմուծման ծավալը կրճատվել է 20,8 տոկոսով` կազմելով 1,1 միլիոն տոննա, հաղորդում է RBC-ն:

No comments: