1in.am. 29-2-2012- Իրանը պատրաստ է իր նավթը վաճառել այն ներկրող երկրների ազգային արժույթներով և ոսկով: Այս մասին հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մահմուդ Բահմանին:
Վերջինս հայտարարել է. «Օտար երկրների հետ առևտրային օպերացիաների ժամանակ Իրանը չի սահմանափակվում միայն դոլարով: Յուրաքանչյուր երկիր կարող է օգտագործել սեփական արժույթը: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է վճարումները կատարել ոսկով, ապա մենք առանց տատանումների պատրաստ ենք դրան»:
Հիշեցնենք, որ մոտ 2 ամիս է, ինչ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի Կենտրոնական բանկի և ազգային բանկերի նկատմամբ: Վաշինգտոնը միջազգային բանկերին զգուշացրել է, որ կպատժի նրանց, եթե նրանք Իրանի հետ իրենց ֆինանսական օպերացիաների ժամանակ օգտվեն դոլարից:
Այդ ամենի արդյունքում իրանական նավթ գնողները բախվել են վճարամիջոցների լուրջ խնդրի, և Թեհրանն այժմ ընդառաջ է գնում նրանց:Wednesday, February 29, 2012
Իրանը պատրաստ է իր նավթը վաճառել այն ներկրող երկրների ազգային արժույթներով և ոսկով
1in.am. 29-2-2012- Իրանը պատրաստ է իր նավթը վաճառել այն ներկրող երկրների ազգային արժույթներով և ոսկով: Այս մասին հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մահմուդ Բահմանին:
Վերջինս հայտարարել է. «Օտար երկրների հետ առևտրային օպերացիաների ժամանակ Իրանը չի սահմանափակվում միայն դոլարով: Յուրաքանչյուր երկիր կարող է օգտագործել սեփական արժույթը: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է վճարումները կատարել ոսկով, ապա մենք առանց տատանումների պատրաստ ենք դրան»:
Հիշեցնենք, որ մոտ 2 ամիս է, ինչ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի Կենտրոնական բանկի և ազգային բանկերի նկատմամբ: Վաշինգտոնը միջազգային բանկերին զգուշացրել է, որ կպատժի նրանց, եթե նրանք Իրանի հետ իրենց ֆինանսական օպերացիաների ժամանակ օգտվեն դոլարից:
Այդ ամենի արդյունքում իրանական նավթ գնողները բախվել են վճարամիջոցների լուրջ խնդրի, և Թեհրանն այժմ ընդառաջ է գնում նրանց:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment