News.am. 29-2-2012- 2012-ի փետրվարի 28-ին ընդունված № 2012-647 որոշմամբ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն իր կարծիքն է հայտնել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ: Խորհրդին դիմել է ավելի քան 60 պատգամավոր եւ ավելի քան 60 սենատոր: Խորհուրդն օրենքը հակասահմանադրական է ճանաչել:
Խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Սահմանադրական խորհուրդը նախ եւ առաջ հիշեցրել է սահմանադրական նորմերի կիրառման մասին: Առաջին հերթին, 1789 թ.-ի Հռչակագրի 6-րդ հոդվածի համաձայն` օրենքն ուղղված է նորմերի սահմանմանը, եւ հետեւաբար, կարող է նորմատիվ նշանակություն ունենալ: Օրենսդրին թույլ է տրվում հանցագործություն համարել ազատ կամարտահայտումն ու փոխշփումը, որը խախտում է հասարակական կարգը եւ այլ մարդկանց իրավունքները:
Այնուամենայնիվ, այդ ազատության իրականացման հանդեպ ոտնձգությունը, որը ժողովրդավարության ապահովման անհրաժեշտ պայման է եւ մյուսների իրավունքների եւ ազատությունների պահպանման երաշխիք, պետք է անհրաժեշտություն լինի, նպատակաուղղված եւ համապատասխանի հետապնդվող նպատակներին:
Այդ սկզբունքների կիրառման դեպքում օրենսդրական միջոցը, որն ուղղված է ցեղասպանության ժխտումը հանցագործություն ճանաչելուն, չի կարող ինքն իրեն նորմատիվ նշանակություն ստանալ, որը փոխանցվում է օրենքին: Այնուամենայնիվ, տվյալ դեպքում օրենքի 1-ին հոդվածի նպատակը կայանում է «ֆրանսիական օրենսդրության կողմից որպես այդպիսին ճանաչված» ցեղասպանությունների ժխտման ու նվազեցման պարագան հանցագործության ճանաչելուն: Խորհուրդը նշել է, որ պատժելով հանցագործությունների իրավական որակավորման եւ գոյության ժխտումը, որը օրենսդիրը ինքն է ճանաչել եւ որակավորել որպես այդպիսին, օրենսդիրը ոչ սահմանադրական ոտնձգություն է կատարել կամարատահայտման եւ փոխշփման ազատության հարցում:
Այդպիսով, Սահմանադրական խորհուրդը հակասահմադրական է ճանաչել օրենքի 1-ին հոդվածը, հետեւաբար նաեւ 2-րդը:
Սահմանադրական խորհուրդը այդպիսով, տվյալ որոշմամբ, չի արտահայտվել 2001-ի հունվարի 29-ի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի վերաբերյալ: Այդ օրենքը նրան չի փոխանցվել, ավելին, նա փաստերի գնահատական չի տվել: Խորհուրդը չպետք է քններ նաեւ 1990 թ.-ի հուլիսի 13-ի օրենքը բոլոր ռասիստական, հակասեմական եւ այլատյաց ակտերի պատժման վերաբերյալ, որը չի պատժում «օրենքով ընդունված» հանցագործությունների ժխտման համար:
Wednesday, February 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment