Wednesday, February 15, 2012

Ժիրայր Լիպարիտյան. Թուրքիայի դիրքորոշումը մանկամիտ և մեծամիտ է

HayNews.am. 15-2-2012- 1994-1997 թվականներին ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը ծավալուն հարցազրույց է տվել «Ժամանակ» թերթին: Ներկայացնում ենք որոշ հատվածներ: Հայերի ցեղասպանությունը քրեականացնող օրենքի ընդունում Ֆրանսիայի սենատում. «Կարծում եմ, որ Սարկոզին ունի դրամատիկ քայլերի գնալու տրամադրություններ: Հնարավոր է, որ անկեղծ է: Բայց և անկեղծ է և հաշվարկ է արել: Բայց նաև փաստ է, որ, մինչև այժմ էլ Ֆրանսիայում նման գործընթաց եղել է և հարցը մինչև վերջ լուծում չի ստացել: Նույնը Վաշինգթոնի պարագայում է` հարցը չի հասնում ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատ»: «Ես կարծում եմ, որ մենք ավելի ծանր խնդիրներ ունենք, որ պետք է մտահոգվենք ու լուծենք այլ ոչ թե կենտրոնանանք ու հարցնենք` Սարկոզին ինչ նպատակով այս քայլը արեց»: «Ես ԵԱՀԿ Մինսկի խմբին այնքան էլ լուրջ չեմ ընդունում այլևս երկար ժամանակ է արդեն, որ լուրջ չեմ վերաբերվում և կարևորություն չեմ տալիս ՄԽ-ին: Այստեղ նոր բան չունեն ասելու, բացի Ռուսաստանից` մյուսները իսկապես որևէ հետաքրքրություն չունեն, շատ քիչ էներգիա են ծախսում այդ հարցի ուղղությամբ, այս հակամարտության կարգավորման համար ժամանակ չունեն պարզապես, իսկ թե Ֆրանսիան մաս է կազմում ԵԱՀԿ ՄԽ-ին թե ոչ` մեծ տարբերություն չեմ տեսնում»: «Թուրքիայի դիրքորոշում էլ մանկամիտ և մեծամիտ է, քանի որ եթե Թուրքիան պահանջում է, որ Ֆրանսիան դուրս գա ԵԱՀԿ ՄԽ-ից, ուրեմն ինքն էլ պետք է դուրս գա: Թուրքիայի կեցվածքն անլուրջ է` Ղարաբաղի հարցը Հայաստանի հետ հարաբերություններին կապելը, ցեղասպանության հարցը: Մյուս կողմից այս ամենը իրար խառնելը Թուրքիայի մանկամտությունն ու մեծամտությունն են: Դրանք հավակնություններ են միայն: Նրանք կարծում են, թե իրենց դիրքորոշումը կարող են պարտադրել Հայաստանին, Ֆրանսիային կամ երրորդին»: «Ռուսաստանի շահերից է բխում Թուրքիային Արևմուտքից հեռացնելը: Թուրքիայի հաշվարկները Եվրոպայի հետ չեն ստացվում: Թուրքիան ԱՄՆ հետ խնդիրներ ունի, թեև մնում է դաշնակիցը: Թուրքիան և Ռուսաստանը դեմ են սահմանների փոփոխությանը, Ղարաբաղի անկախությանը: Այստեղ նորություն չկա»:

No comments: