Sunday, February 12, 2012

Արտագաղթի հանդեպ իշխանության վերաբերմունք չկա. Հ. Խառատյան

1in.am. 11-2-2012- Արտագաղթի հանդեպ իշխանության վերաբերմունք չկա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը`խոսելով արտագաղթի շուրջ: Նրա խոսքով, Հայաստանում առկա և մշտական բնակչության միջև մոտավորապես 400 հազարի տարբերություն կա: «Ես գտնում եմ, որ արտագաղթի խնդիրն իշխանության կողմից չի ձևակերպվում: Բազմիցս սրա մասին խոսվել է, բայց ի՞նչն է փոխվում»,- նշեց ազգագրագետը` ընդգծելով, որ իշխանության վերաբերմունք արտագաղթի հանդեպ չկա. հարցը ո՛չ քաղաքականության մեջ է, ո՛չ էլ որևէ կերպ արտահայտված է:

No comments: