News.am. 11-2-2012- Թուրքիայի Բաթման նահանգի զորամասերից մեկում 2011-ի ապրիլի 24-ին ծառայակցի կողմից սպանված ստամբուլահայ Սեւակ Շահին Բալըքչի համար ստեղծվել է «Արդարություն» նախաձեռնությունը։
Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ Սեւակի սպանության գործով հերթական դատավորությունից օրեր առաջ Ստամբուլում հավաքվել են խնդրով անհանգստացած մի շարք մտավորականներ, լրագրողներ եւ քաղաքական գործիչներ։ Սեւակի սպանության դատավարությանը հետեւելու եւ արդարության հասնելու համար հավաքվածները հայտարարել են, որ ստեղծում են «Արդարություն» նախաձեռնությունը։
Հավաքի մասնակիցներից նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը նշել է, թե իրենք հավաքվել են, որ որպեսզի բարձրացնեն հասարակության զգայունությունը ռասիզմի եւ ատելության դեմ։ «Մենք չեն ընդունում, որ Սեւակին սպանողը հանգիստ շրջում է փողոցներով»,-նշել է Ուրասը։
Հավաքին մասնակցել են Հրանտ Դինքի կինը, որդին, Դինքի մի շարք ընկերներ եւ այլոք։
Հիշեցնենք, որ որ Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։ 2011-ի ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սեւակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։
Դատարանը հենց առաջին դատական նիստին ազատ է արձակել Քվանչ Աղաօղլուին` նշելով, թե նա փախչելու առիթ չունի: Դիարբեքիրի զինվորական դատարանում բարձրաստիճան մի զինվորական, ում անունը չի հայտնվում, հայտարարել է, թե Սեւակի սպանությունից հետո ականատես մի զինվոր մոտեցել է իրեն` ասելով, թե Քվանչ Աղաօղլուն Սեւակին ասել էր. «Թմբլիկ, քեզ սպանելու եմ»: Սակայն դատին ներկա մյուս զինվորականները հերքել են այս խոսքերը:
Sunday, February 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment