Panorama.am. 17-2-2012- Ադրբեջանի խորհրդարանի վերջին նիստում Թեհրանի հասցեին մեղադրանքներ հնչեցրած պատգամավոր Զահիդ Օրուջը «Բիզիմ յոլ»-ի հետ զրույցում հայտարարել է. «Ադրբեջանը պետք է միանա Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներին: Այս օրերին Ադրբեջանի դեմ Թեհրանի հնչեցրած նոտան և դրանից հետո կատարվելիք մյուս քայլերը ապացուցում են, որ Իրանը դրդում է Բաքվին` դուրս գալ չեզոքության քաղաքականությունից և միանալ Թեհրանի դեմ միավորված միջազգային հանրությանը»:
Օրուջի կարծիքով` Իրանի հետ տնտեսական եւ առեւտրային շրջանառությունը մեծ ազդեցություն չունեն Ադրբեջանի վրա: «Հակառակը` ավելի շատ վնասներ կան: Եթե Ադրբեջանն իր տարածքը որպես ռազմադաշտ Արեւմուտքին անգամ չառաջարկի, պետք է միանա տնտեսական պատժամիջոցների ռեժիմին եւ հրաժարվի Իրանի հետ մի շարք հարաբերություններից: Քանի որ դրա այլընտրանքը Ադրբեջանի համար կարող է ավելի ծանր հետեւանքներ ծնել», -գտնում է Օրուջը:
Նշենք, որ օրերս Իրանը նոտա է հղել պաշտոնական Բաքվին, որում նշվել է, որ փաստեր ունեն Ադրբեջանի տարածքում Իսրայելի հետախուզական օբյեկտեր լինելու վերաբերյալ:
Saturday, February 18, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment