HayNews.am. 25-2-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն առաջիկա շաբաթվա ընթացքում բանակցություններ կվարի Սիրիայի ընդդիմության հետ, որը պայքարում է նախագահ Բաշար Ասադի կառավարության դեմ:
CNNTurk-ի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարարի և Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը նախատեսված է երեքշաբթի օրը:
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Թունիսի համաժողովի ժամանակ «Սիրիայի բարեկամներ» կոչվող խումբը որոշել է մյուս հանդիպումն անցկացնել Ստամբուլում, իսկ դրան հաջորդող հանդիպումը` Ֆրանսիայում:
Այս կապակցությամբ Դավութօղլուն նշել է, որ «հավատում է, որ թուրք-ֆրանսիական հարաբերությունները կարգավորված կլինեն, և ինքը կկարողանա մեկնել Ֆրանսիա»:
Saturday, February 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment