Saturday, February 25, 2012

Հայկական հեռուստաեթերն ագրեսիա է քարոզում. Վահրամ Միրաքյան

Tert.am. 25-2-2012- Ներկայում հայկական հեռուստատեսությունը հակաժողովրդավարական է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տեղեկատվության անվտագության փորձագետ Վահրամ Միրաքյանը: Նա իր խոսքերը հիմնավորեց՝ ներկայացնելով «Ագրեսիվ հեռուստատեսության հետևանքները» աշխատությունը, որտեղ խոսվում է ագրեսիայի ձևավավորման հարցում հեռուստատեսության դերի մասին: Հեղինակի տեղեկացմամբ՝ որ ուսումնասիրությունները կատարվել են մեկ տարի՝ ընդգրկելով հայկական հեռուստաեթերի ամենաբարձր վարկանիշ ունեցող հետուստաարտադրանքները, որոնք հինմնականում վերաբերել են հայկական արտադրության սերիալներին: «Ամենաագրեսիվ արտադրանքը անցյալ տարվա հունվար, փետրվար ամիսներին, չնայած դրանք արդիական են նաև այսօր, քանի որ նույն ստեղծագործական թիմը շարունակում է սերիալներ նկարել, դրանք երեք հեռուստաընկերության սերիլաներն են՝ Հանրայինից «Աննա 2»–ը, Շանթից «Ժառանգները» և Արմենիայից՝ «Վերադարձ2»–ը: Երեք դեպքերում էլ ձևավորվում են ագրեսիվ սոցիալական դիրքորոշում»,- ասաց նա և նկատեց, որ «Աննայի» և «Վերադարձ 2»-ի դեպքում ագրեսին արտահայտվում էր ճնշվածության տեսքով, իսկ «Ժառանգներում» գերիշխում էր ֆիզիկական ագրեսին: Ըստ ներկայացված սխեմայի, օրինակ՝ «Ժառանգներ» սերիալում ագրեսիան կազմել է 59%, ընկճվածությունը՝ 18%, չեզոք վիճակը կազմել է 19%, իսկ ոչ ագրեսիվ, դրական էմոցիան՝ 4%: «Աննա2»-ում ագրեսիան 56% է կազմել, ընկճվածությունը՝ 30%, ոչ ագրեսիան 3% և չեզոքությունը՝ 1%, իսկ «Վերադարձ 2» սերիալում պատկերը հետևյալն է. ագրեսիա՝ 35%, ընկճվածություն՝ 53%, չեզոքություն՝ 10% և դրական էմոցիա՝ 2%: «Այն ինչ Արևմուտքում էր 60-70-ական թթ-ին, այսօր մեզ մոտ է: Սրանք ագրեսիայի քարոզչություն մեծ ազդեցություն ունեն, և եթե կարճաժամկետ կոմերցիոն տեսանկյունից օգուտ են տալիս, ապա ավելի երկարաժամկետ կտրվածքով շատ վնասակար են»,- բացատրեց նա։ Վահրամ Միրաքյանը նկատեց, որ սերիալներում առկա դրվագների տեսակները ներառել են տոտալ ագրեսիա՝ ֆիզիկական ագրեսիա արական, իգական սեռերի մեջ, դաժան տեսարաններ, սթրեսային ընկճվածության տեսարաններ, բանավոր ագրեսիա հակառակ սեռի, կամ առանձին իգական ու արական սեռերի միջև և այլն: Ըստ փորձագետի այս ամենը զգայական բթացում է առաջացնում այլոց ցավի նկատմամբ: Նրա խոսքով՝ սերիալները միայն ագրեսիա չեն առաջացնում դիտողի մոտ, այլև այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են քրեական մշակույթի քարոզում, նյութապաշտություն: «Օրինակ ներկայացնելով շքեղ կյանք՝ դա կարող է հանգեցնել հանցագործությունների թվի աճի: Շքեղ կյանք են ներկայացնում, սակայն երկրում տնտեսական վիճակը վատ է, մարդիկ աղքատ են ապրում, ինչն էլ մարդկանց կարող է դրդել հանցագործության»,- ասաց նա: Այս ամենը կանխելու փորձեր աշխատության մեջ հեղինակը առաջարկում է՝ ելնելով միջազգային փորձից, և մատնանշում, որ գոնե ցույց տալ նման հեռուստաարտադրանքները նախատեսված ժամերին: Վահրամ Միրաքյանը նաև ասաց, որ այս ամենը սահմանափակող օրենքններ կան, պարզապես դրանք անտեսվում են:

No comments: