Saturday, February 25, 2012

Թուրք պրոֆեսորը հայտարարել է, թե Անկարայում հայտնաբերված Աստվածաշունչը կեղծ է

News.am. 25-2-2012- Թուրքական մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Անկարայի արդարադատության պալատում հայտնաբերված Աստվածաշունչն ունի 1500 տարվա հնություն, հերքվել է թուրք պրոֆեսորի կողմից։ Թուրքական Haber7-ի փոխանցմամբ՝ արամեերեն լեզվի մասնագետ, պրոֆ. Համզա Հոջագիլը նշել է, թե խնդրո առարկա Աստվածաշունչն ինքը ուսումնասիրել է դեռեւս 1987 թվականին եւ դեռ այն ժամանակ ասել, որ այն կեղծ է։ Պրոֆեսորի խոսքով՝ այն չունի 1500 տարվա հնություն։ Նա պնդել է, որ հայտնաբերված Աստվածաշունչը կազմված է չմշակված եւ կեղտոտ կաշվից՝ շեշտելով, որ 1500 տարի առաջ կաշին շատ մանրակրկիտ է մշակվել։ Նշենք, որ թուրքական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե Անկարայի արդադատության պալատի գրապահոցներում պահվող 1500 տարուց ավել վաղեմություն ունեցող մի Աստվածաշունչ, որի արժեքը կազմում է 40 մլն լիրա (25 մլն դոլար) ոստիկանների հսկողության տակ տեղափոխվել է Անկարայի էթնոգրաֆիկ թանգարան։ Նշվել էր, թե Աստվածաշունչը ուսումնասիրելու համար Անկարային պահանջով է դիմել Վատիկանը։

No comments: