1in.am. 4-2-2012- Թուրքիայում հայ միգրանտները անորոշության մեջ են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը`անդրադառնալով օրեր առաջ հաստատված ճամփորդության մասին օրենքին:
Ըստ նրա`դեռևս բոլորը սպասողական վիճակի մեջ են: «Անգամ տեղացիների շրջանում կա անորոշություն, քանի որ մարդիկ իրենց ընտանիքներում օգնական, կերակրող կամ խնամող են պահում: Սա հարցականներով լի շրջան է և ափսոս, որ նման վիճակ է. անորոշություն կա մարդկանց շրջանում»,- ասաց Արա Գոչունյանը: Նրա խոսքերով մարդիկ ցանկանում են, որ իրենց համար ամեն բան հստակ լինի և իրենց ապագա անելիքները պարզ լինեն:
Գոչունյանի կարծիքով`դեռ օրենքը կհստակեցվի, և շատ բան ավելի հստակ կլինի: Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից ուժի մեջ է Թուրքիայում միգրանտների կեցության և ճամփորդության մասին օրենքում կատարված փոփոխությունները: Օրենսդրական փոփոխությունից հետո նրանք երեք ամիս Թուրքիայում գտնվելուց հետո նոր վիզա ստանալու համար պետք է սպասեն առնվազն երեք ամիս, իսկ ավելին մնալու դեպքում պետք է տուգանք վճարեն:
Սակայն մինչ այդ փոփոխությունը միգրանտները Թուրքիայում մնալու համար իրենց եռամսյա վիզայի ժամկետի ավարտից հետո, կրկին ստանում էին մուտքի արտոնագիր: Շատերի կարծիքով՝ սա Թուրքիայի հերթական քայլն է ընդդեմ հայերի:
Անդրադառնալով հայ համայնքում ստեղծված իրավիճակին և հնարավոր լարվածություններին Ֆրանսիայի Սենատում ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծից հետո` Արա Գոչունյանն ասաց, որ մինչ օրինագծի ընդունումը և դրանից հետո դրությունը հանգիստ է: «Բնականաբար հայ համայնքը հետևում է իրադարձություններին մեծ ուշադրությամբ: Շաբաթներից ավել Թուրքիայի մամուլի օրակարգում այս հարցն է: Մենք մշտապես փորձում ենք հավասարակշռության մեջ պահել համայնքը»,- նշեց Արա Գոչունյանը: Նա հավանական չի համարում օրինագծի ընդունումից հետո ճնշումներն ու լարվածությունները Թուրքիայի կառավարության կողմից հայ համայնքի նկատմամբ: «Թուրքիայի կառավարության դիրքորոշումը հավասարակշռված է»,- եզրափակեց իր միտքը Արա Գոչունյանը:Sunday, February 5, 2012
Թուրքիայում աշխատող հայաստանցիներն անորոշության մեջ են
1in.am. 4-2-2012- Թուրքիայում հայ միգրանտները անորոշության մեջ են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը`անդրադառնալով օրեր առաջ հաստատված ճամփորդության մասին օրենքին:
Ըստ նրա`դեռևս բոլորը սպասողական վիճակի մեջ են: «Անգամ տեղացիների շրջանում կա անորոշություն, քանի որ մարդիկ իրենց ընտանիքներում օգնական, կերակրող կամ խնամող են պահում: Սա հարցականներով լի շրջան է և ափսոս, որ նման վիճակ է. անորոշություն կա մարդկանց շրջանում»,- ասաց Արա Գոչունյանը: Նրա խոսքերով մարդիկ ցանկանում են, որ իրենց համար ամեն բան հստակ լինի և իրենց ապագա անելիքները պարզ լինեն:
Գոչունյանի կարծիքով`դեռ օրենքը կհստակեցվի, և շատ բան ավելի հստակ կլինի: Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից ուժի մեջ է Թուրքիայում միգրանտների կեցության և ճամփորդության մասին օրենքում կատարված փոփոխությունները: Օրենսդրական փոփոխությունից հետո նրանք երեք ամիս Թուրքիայում գտնվելուց հետո նոր վիզա ստանալու համար պետք է սպասեն առնվազն երեք ամիս, իսկ ավելին մնալու դեպքում պետք է տուգանք վճարեն:
Սակայն մինչ այդ փոփոխությունը միգրանտները Թուրքիայում մնալու համար իրենց եռամսյա վիզայի ժամկետի ավարտից հետո, կրկին ստանում էին մուտքի արտոնագիր: Շատերի կարծիքով՝ սա Թուրքիայի հերթական քայլն է ընդդեմ հայերի:
Անդրադառնալով հայ համայնքում ստեղծված իրավիճակին և հնարավոր լարվածություններին Ֆրանսիայի Սենատում ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծից հետո` Արա Գոչունյանն ասաց, որ մինչ օրինագծի ընդունումը և դրանից հետո դրությունը հանգիստ է: «Բնականաբար հայ համայնքը հետևում է իրադարձություններին մեծ ուշադրությամբ: Շաբաթներից ավել Թուրքիայի մամուլի օրակարգում այս հարցն է: Մենք մշտապես փորձում ենք հավասարակշռության մեջ պահել համայնքը»,- նշեց Արա Գոչունյանը: Նա հավանական չի համարում օրինագծի ընդունումից հետո ճնշումներն ու լարվածությունները Թուրքիայի կառավարության կողմից հայ համայնքի նկատմամբ: «Թուրքիայի կառավարության դիրքորոշումը հավասարակշռված է»,- եզրափակեց իր միտքը Արա Գոչունյանը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment