Tuesday, February 7, 2012

Փորձագետ. Ամերիկան հազիվ թե այս փուլում Իրանի հետ հակամարտության մեջ մտնի

News.am. 7-2-2012- ԱՄՆ-ը պատրաստ չէ Իրանի դեմ ցամաքային գործողությունների: NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նրա խոսքով` իրանական կողմի հայտարարությունն առաջին հերթին վերաբերում է Պարսից ծոցի մանր միապետություններին, որոնք հստակ հակաիրանական դիրքորոշում ունեն: Առաջին հերթին դա Բահրեյնն է: Ցուցակից չի կարելի բացառել նաեւ Ադրբեջանը: Պաշտոնական Բաքուն թեեւ չի աջակցում Իրանի դեմ հարձակման գաղափարը, սակայն ռազմական գործողությունների դեպքում, ըստ ամենայնի, կտրամադրի իր տարածքը` Իրանի դեմ օգտագործելու համար: Երրորդը Թուրքիան է, քանի որ այնտեղ է գտնվում Ինջիռլիքի ռազմաբազան եւ որոշվել է ՀՀՊ համակարգ տեղակայել: Սրանք այն երեք տարածաշրջաններն են, որոնցից էլ իրանական կողմը սպասում է հնարավոր հարվածի: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա իրանագետը կասկած է հայտնում, թե տվյալ փուլում ԱՄՆ-ն կարող է ներգրավվել Իրանի հետ հակամարտության մեջ: Նման եզրահանգման համար կան թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ. դա թե նախտընտրական շրջանն է, թե ցամաքային գործողությունների իրականացման իրական հնարավորությունների բացակայությունը: «Միայն ռմբահարումներով կամ հրթիռային հրավածներով նպատակի հնարավոր չէ հասնել: Իրանի միջուկային օբյեկտները, ըստ մասնագետների, դրանից շատ չեն տուժի: Դրա համար ցամաքային օպերացիա է անհրաժեշտ, որին ԱՄՆ-ը պատրաստ չէ»,-նշեց փորձագետը` ավելացնելով, որ ամեն դեպքում Իրանի կայունությունը եւ տարածաշրջանի խաղաղությունը Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է:

No comments: