Tuesday, February 7, 2012

«EurasiaNet». Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները կվատթարանա՞ն

Panorama.am. 6-2-2012- Հնարավոր է, որ Ադրբեջանի հանրապետությունը շուտով կրի մեկ այլ անվանում, եթե այդ երկրի պատգամավորները անվան խնդիրը դնեն վերանայման և ցանկանան այն կոչել Ադրբեջանի Հյուսիսային Հանրապետություն: Այս մասին է հաղորդում «EurasiaNet»-ը: Աղբյուրի փոխանցմամբ, վերոնշյալ գաղափարը, որն առաջարկվել է Ադրբեջանի խորհրդարանի փոքրամասնության, ինչպես նաև «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության պատգամավորների կողմից, հնարավոր է ավելի վատթարացնի Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները: «EurasiaNet»-ը հիշեցնում է, որ «Հյուսիսային Ադրբեջան» անվանումը ընդգծում է այն փաստը, որ Ադրբեջանը բաժանված է երկու պետությունների միջև՝ Ադրբեջանի Հանրապետության և Իրանի հյուսիսային մարզի, որը շատ ադրբեջանցիներ անվանում են Հարավային Ադրբեջան:

No comments: