«Լրագիր» 15-2-2012- Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած վիճակագրության համաձայն` այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ օդային ճանապարհով Հայաստանից մեկնած ուղևորների թիվն ավելացել է:
Եթե նախորդ տարվա հունվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով հանրապետությունից մեկնել էր 56 785 մարդ, ապա այս տարվա հունվարին այդ թիվը կազմել է 58 095:
Այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է երկիր ժամանողների թիվը. 2011-ին ժամանել էր 52 270, այս տարվա հունվարին` 51 935 մարդ:
Գյումրիի Շիրակ օդանավակայանով երկրից մեկնած ուղևորների թիվն այս տարվա հունվարին կազմել է 2 975` ժամանածներինը` 2 291:
Wednesday, February 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment