Panorama.am. 27-2-2012- Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, այն մասին, թե Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագը փաստաթուղթ է ընդունել, որում 1992 թ-ի Աղդամի դեպքերի վերաբերյալ ներկայացված է եղել այսպես կոչված, «Խոջալուի դեպքերի» ադրբեջանական տեսակետը: Հատկանշական է, որ տեղեկատվությունը տարածվել է Ադրբեջանի ԱԳ նախարարությանը հղումով, թե իբր փաստաթուղթն ընդունվել է ադրբեջանա-գերմանական հարաբերությունների խթանման նախաձեռնության դիմումի հիման վրա:
«Արցախի եվրոպական կենտրոն» հասարակական կազմակերպությունը մերկացրել է սույն ապատեղեկատվությունը: Կազմակերպության տարածած հաղորդագրությունում նշվում է, թե Բունդեսթագի բոլոր դիմումները ՝ «թափանցիկ են», ինչը գերմանական օրենսդիր մարմնի գործունեության սկզբունքն է:
Հավաստիանալով Բունդեսթագի պաշտոնական կայքէջում նշյալ դիմումի և դրա հիման վրա իբր ընդունված փաստաթղթի բացակայության հարցում, կազմակերպությունը 26.02-ի դրությամբ արել է կայքի ակտուալ դիմումների բաժնի սքրինշոթերը, որտեղ նույնպես բացակայում է ադրբեջանական հորինված փաստաթուղթը:
Բացի այդ, «Արցախի եվրոպական կենտրոն»-ը ուշադրություն է հրավիրում գերմանական հեղինակավոր «Spiegel» պարբերականի հոդվածին, որտեղ մանրամասն ներկայացված են ԳԴՀ-ի Բունդեսթագում ադրբեջանական քարոզչության գործունեության մեխանիզմները:
Monday, February 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment