Wednesday, February 29, 2012

Թուրքերը հանում են Ֆրանսիայի դեմ «պատժամիջոցները». սերմնաբույծները` գլխավոր դերում

HayNews.am. 29-2-2012- Թուրքիայում «հորթային հրճվանքով» են ընդունել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը, որով ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը ճանաչվում էր հակասահմանադրական: Թուրքերն արդեն սկսել են հանել Ֆրանսիայի վրա դրված տարատիպ «պատժամիջոցները»: Մասնավորապես, նման քայլի է գնացել Թուրքիայի Սերմնաբույծների միությունը, որը ֆրանսիական սերմնացուի խոշոր սպառող է: Միությունը վերջին շաբաթներին բոյկոտ էր հայտարարել ֆրանսիական ընկերություններին և չէր գնում նրանց առաջարկած սերմնացուն: Թուրք սերմնաբույծները հայտարարել են, որ գոհունակությամբ են ընդունում Ֆրանսիայում կայացած որոշումը, ինչը ենթադրում է, որ բոյկոտն ավարտված է և իրենք մթերելու են ֆրանսիացիների վաճառած սերմնացուն:

No comments: