News.am. 29-2-2012-Սոցիալիստական կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը փետրվարի 28-ին խոստացել է ընտրվելու դեպքում վերսկսել ցեղասպանությունների մասին օրենքի ընդունման գործընթացը: Այդ մասին հայտնում է ֆրանսիական «TF1» հեռուստաալիքը:
«Օրենսդիր մարմնի ժամկետի վերջում առաջարկված օրենքի ամսաթիվն այնքան էլ հարմար չէր: Դրա համար էլ պետք է վերսկսել այդ գործընթացը, ես ինձ վրա եմ վերցնում հանգիստ, խաղաղ եւ վճռական կերպով հարցը մինչեւ վերջ տանելը»,-գյուղատնտեսական ցուցահանդեսից հետո լրագրողներին վստահեցրել է Քորեզի պատգամավորը:
Իր հերթին, «Միության հանուն ազգային շարժման» կուսակցության պատգամավոր, Ֆրանսիա-Իսրայել ընկերության խմբի առաջատար Կլոդ Գոասգենը ցավում է Խորհրդի որոշման համար եւ վախենում է, որ Հոլոքոստի վերաբերյալ Գեյսոյի օրենքը նույնպես հարձակման կենթարկվի, եւ այսուհետ ինչ ասես կխոսեն ժխտման կապակցությամբ»:
Սակայն նրա գործընկեր Միշել Դիֆենբահերի համար, որն ստորագրել է Սահմանադրական խորհրդի դիմումը, Գեյսոյի օրենքը «բոլորովին այլ է» եւ տեղափոխել է ֆրանսիական օրենք 1945–1946 թթ. «Նյուրնբերգի Միջազգային դատարանի կայացրած դատական որոշումը»: « Հայոց ցեղասպանության հետ կապված դատական որոշում չկա, դա խորհրդարանի նախաձեռնությունն էր, որն այդ ոլորտին խառնվելու իրավասություն չունի», - ավելացրել է նա:
Wednesday, February 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment