Panorama.am. 29-2-2012- Իրանում Ադրբեջանի դեսպանը Իսրայելից զինտեխնիկա գնելու առիթով կանչվել է ԱԳՆ:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության` ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը Իրանի ԱԳՆ Ասիայի և Օվկիանիայի հարցերով փոխնախարար սեյյեդ Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իսրայելական զինտեխնիկան ուղղված չէ երրորդ երկրի` հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության դեմ:
Ադրբեջանի դեսպանը պարզաբանել է, որ Իսրայելից գնված սպառազինությունն իր երկիրը նպատակ ունի օգտագործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:
Չնայած Ադրբեջանի դեսպանի` Իրանի ԱԳՆ-ում տրված պարզաբանումներին` ԻԻՀ փոխարտգործնախարարը նախազգուշացրել է, որ Իսրայելն Ադրբեջանի տարածքն, այնուամենայնիվ օգտագործում է Իրանի դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:
Հավելենք, որ ադրբեջանական «1նյուզ.ազ» կայքն էլ հաղորդում է, որ Ադրբեջանում ԻԻՀ դեսպանությունը հերքել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի` Բաքու կատարելիք այցի մասին տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ օրերս իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը` հղում կատարելով ամերիկյան «Վաշինգթոն փոստ» պարբերականին, տեղեկացրեց, որ Իսրայելն Ադրբեջանին 1.6 միլիարդ դոլարի ժամանակակից զինտեխնիկա կտրամադրի:
Նշենք, որ մինչ այդ` Իրանի ԱԳՆ-ն երկու բողոքի նոտա և մեկ նախազգուշացնող հայտարարություն է հղել Ադրբեջանին:
Wednesday, February 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment