Panorama.am. 21-2-2012- Խոջալուի դեպքերի մասին կեղծ քարոզչությամբ` Բաքուն կոծկում է Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ցեղասպանության փաստերը: Այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը` հիշեցնելով, որ 1988 -1991 թվականին Խոջալիում բնակեցվել են Միջին Ասիայից Անդրկովկաս վերադարձած թուրք - մեսխեթցիները, որոք Ստալինի ժամանակ տեղահանվել էին Վրաստանից:
«Այսօր բազմաթիվ փաստեր կան, որ հայ-ադրբեջանական զինուժերի շփման գծում զոհվող ադրբեջանցի զինվորները քաղաքացիությամբ են ադրբեջանցի, իսկ ազգությամբ` թալիշ, եզդի քուրդ` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Բերում են առաջին գիծ, «կզոհվի կամ չի զոհվի» հոգեբանությամբ: Նույնը եղել է նաև 1992 թվականին` Խոջալուի բնակչության նկատմամբ: Թուրք – մեսխեթցի փախստականներին բերել, բնակեցրել էին Ղարաբաղյան իրադարձությունների էպիկենտրոնում. այնտեղ, որտեղ գրոհ էր սպասվում», - ասել է քաղաքագետը»:
Նշենք, որ ըստ ԼՂՀ ԱԳՆ-ի, Խոջալուի բնակիչները դարձել էին Բաքվի իշխանությունների կեղտոտ խաղերի պատանդները, որոնք այնուհետև այդ ողբերգությունը վերածեցին շահարկային քաղաքական կապիտալի: Խոջալուի բնակիչների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից կատարված դավաճանությունը պաշտոնական Բաքուն փորձում է ներկայացնել որպես հայերի վրեժխնդրություն` Սումգայիթում կազմակերպված արյունալի խրախճանքի համար: Ընդ որում, ամբողջ քարոզչությունն իրականացվում է վառ արտահայտված անվանարկումներով և հայերի դեմ ուղղված էթնիկ անզսպության և ատելության շիկացմամբ: «Խոջալու» խաղաքարտը կանոնավոր կերպով խաղարկելով` պաշտոնական Բաքուն փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Խանլարում և Ադրբեջանի /որի ողջ տարածքով մեկ փաստորեն բացեիբաց իրականացվում էր հայերի բնաջնջում/ այլ բնակավայրերում, ինչպես նաև ԼՂՀ սահմանամերձ բնակավայրերում, մասնավորապես, Մարաղա գյուղում /ուր 1992թ. ապրիլին ներխուժած ադրբեջանական կանոնավոր բանակի ստորաբաժանումները գազանաբար հաշվեարդար տեսան մոտ 100 խաղաղ բնակիչների նկատմամբ/ կազմակերպված հայկական կոտորածներից:
Ցավոք, համաշխարհային հանրության կողմից առ այսօր պատշաճ գնահատականի չեն արժանացել Ադրբեջանի կողմից կատարված այդ հանցագործությունները:
Thursday, February 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment