Thursday, February 23, 2012

Գերմանա-թուրքական «Արարատ» ֆիլմը կներկայացվի «Բեռլինալեում»

HayNews.am. 21-2-2012- Բեռլինի կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվի թուրք-գերմանական արտադրության «Արարատ» ֆիլմը: Նոր ֆիլմի ռեժիսորն է ազգությամբ թուրք Էնգին Քունդաղը: Թուրքերեն և գերմաներեն ֆիլմը տևում է 27 րոպե, տեղեկացնում է փառատոնի պաշտոնական կայքը: Ֆիմլի գլխավոր հերոսը` Գերմանիայում բնակվող Նոյ անունով տղամարդը, իմանում է հոր մահվան լուրը և որոշում է վերադառնալ Թուրքիա, որպեսզի նրան թաղի Արարատի լանջին: Այստեղ նա ականատես է լինում եղբոր և նրա կնոջ միջև տարաձայնություններին, որոնք նա փորձում է հարթել: Երկար ժամանակ Գերմանիայում ապրելով` Նոյը կորցրած է լինում արմատներն իր նախնիների հետ, սակայն ինչ-որ բան նրան ձգում է: «Արարատ» ֆիլմը ներառված է Գերմանական հեռանկարային ֆիլմերի շարքում, որոնց ցուցադրվելու են «Բեռլինալեի» շրջանակներում:

No comments: