Thursday, February 9, 2012

Վարչապետի ակնարկը Կոնգրեսին

«Լրագիր» 9-2-2012- Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ Լրագրողներ առանց սահմանի միջազգային կազմակերպության հրապարակած վարկանիշային զեկույցին, որում արտացոլված են մամուլի ազատության ինդեքսները: Վարչապետը նշեց, որ Հայաստանն այս բնագավառում արձանագրել է լուրջ առաջընթաց: «Մենք 27 տեղով մեր ինդեքսը բարելավել ենք, և սա բավականին լուրջ քաղաքական գնահատական է նաև»,- ասաց վարչապետը: «Հայ ազգային կոնգրեսի կողմից արված քաղաքական այն հայտարարությունը, թե Հայաստանի Հանրապետությունում 4 տարի է, ինչ ձևավորվել է քաղաքացիական հասարակություն, այդ գործում էական դերակատարություն ունի ազատ մամուլը»,- նշեց նա: Տիգրան Սարգսյանը միաժամանակ նշեց, որ դեռևս երկար ճանապարհ ունենք անցնելու քաղաքացիական հասարակության ձևավորման գործում:

No comments: