Friday, February 17, 2012

Իրանը բանակցում է Ռուսաստանի հետ՝ ցորեն ներմուծելու համար

1in.am. 16-2-2012- Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Իրանը բանակցման փուլում է գտնվում ռուս արտահանողների հետ՝ ցորեն ներմուծելու նպատակով: Գործակալության զրուցակիցը նշելէ, որ իրանցի ներմուծողները մտադիր են գործարքը ռուբլիով կատարել, քանի որ Իրանի նկատմամբ իրագործվող պատժամիջոցները թույլ չեն տալիս գործարք կատարել դոլարով կամ եվրոյով: Բացի այդ, իրանցիները մտածում են երրորդ երկրի միջոցով ցորեն ներմուծելու հնարավորության մասին: Հիշեցնենք, որ խոշորագույն բանկերը հունվարի վերջերին դադարեցրել են ֆինանսավորումն Իրան ներմուծվող պարենամթերքի համար: Ավելի ուշ Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ցորենի դիմաց վճարել նավթով և ոսկով:

No comments: