Wednesday, February 15, 2012

Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրինագիծը պետք է դիտարկել Ֆրանսիայում հայտնի «հուշային օրենքների» կոնտեքստում. ամերիկացի իրավաբան

1in.am. 15-2-2012- Պիտսբուրգի համալսարանի պրոֆեսոր, Ամերիկյան իրավունքի համալսարանի աշխատակից, Համեմատական իրավունքի միջազգային ակադեմիայի անդամ Վիվիան Կուռանը Jurist թերթում տպագրված հոդվածում անդրադարձել է ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրինագծին: Ըստ պրոֆեսորի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը պետք է դիտարկել Ֆրանսիայում հայտնի «հուշային օրենքների» (lois memorielles) կոնտեքստում: «Այսպիսի օրենքների ընդունումը սկսվել է 1990 թվականից, երբ ընդունվեց օրենք, որը քրեականացնում էր մարդկության հանդեպ հանցագործությունների ժխտումը և ընդունվել էր ի պատասխան Հոլոքոստի ժխտման: 11 տարի անց Օսմանյան կայսրությունում 1915 թ. տեղի ունեցած դեպքերը ճանաչվեցին որպես ցեղասպանություն: Այս բոլոր օրենքներն ընդունվեցին քննադատաբար, քանի որ դրանք օրինականացնում էին պատմությունը և օրենսդրորեն սահմանափակում էին խոսքի իրավունքը»,- գրել է Կուռան: Կուռանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանությունն անհրաժեշտ է դիտարկել եվրոպական իրավունքի և ֆրանսիական ազգային պատմության շրջանակներում: «Բալանս ստեղծելով խոսքի ազատության և ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի միջև՝ Ֆրասնիայի սահմանադրական խորհուրդը հաշվի կառնի ինչպես եվրոպական սկզբունքները, այնպես էլ իր երկրի բարդ անցյալը»,- նշել է Վիվիան Կուռան:

No comments: