Tert.am. 24-2-2012- Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյյեդ Ալի Սաղայանը համոզված է, որ պետք չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ փնտրել տարածաշրջանից դուրս։
Այսօր ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպմանն Իրանի դեսպանն ասաց, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի դիրքորոշումը եղել է «ամնենահավասարակշռվածը»:
«Բոլոր հակամարտությունները պետք է երկխոսության միջոցով լուծել»,- ասաց նա և ափսոսանքով նշեց, որ շարունակվում է նման հակամարտության լուծման ուղիներ փնտրել տարաշրջանից դուրս՝ հատկապես արևելյան երկրների միջամտությամբ:
«Ես մշտապես իմ ելույթներում հուշել եմ սիոնիստական ռեժիմի վտանգի մասին, որի ներաթափանցումը տարբեր երկրներում մենք տեսել ենք և հասկացել դրա ազդեցությունը»,-ասաց նա:
Սեյյեդ Ալի Սաղայանը պնդեց, որ Իրանը կարևորում է տարածաշրջանի խաղաղության պահպանումը և մատնանշեց ռուս-վրացական հակամարտության հասցրած վնասները տարածաշրջանին:
«Բոլոր այն ղեկավարները, որոնք բարի խորհուրդներով են առաջնորդվում, կարողանում են զերծ պահել իրենց ժողովուրդներին վտանգներից»,- նշեց դեսպանը, իսկ հակառակ պարագայում նա ցանկացավ. « Աստված իրենց ավելի շատ խելք տա»:
Ուսանողներին հետաքրքրում էր նաև Իրանի դիրքորոշումը Հայոց ցեղապանության հարցում: Դեսպան Սեյյեդ Ալի Սաղայանը նկատեց, որ բոլոր հարցերում սխալ է, երբ հակամարտություններին և չլուծված հարցերին տալիս են կրոնական աստառ: Ինչ վերաբերում է կոնկրետ Հայոց ցեղասպանությանը, ապա դեսպանը նշեց. «Մեր դիրքորոշումը պարզ է. ես մշտապես ապրիլի 24-ին ներկա եմ գտնվում հուշակոթողի մոտ: Ցանկանում ենք, որպեսզի որևէ ժողովդրի հետ նման իրադարձություն երբեք տեղի չունենա»,- նշեց նա:
Saturday, February 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment