Մահմուդ Ահմադինեջադի Իրանի նախագահ ընտրվելը եւ իրանական նոր պահպանողականների իշխանության գալը չի հանգեցրել ԱՄՆ եւ Արեւմուտքի հետ հարաբերություններում առճակատման նվազմանն ուղղված իրանական վերնախավի բազմամյա ջանքերի ձախողմանը, այլեւ պայմանավորել է Իրանի միջազգային մեկուսացման շարունակությունը: Իրանական վերնախավը գնացել է արտաքին քաղաքական առճակատման ուժեղացման որոշակի ըմբռնումներով որոշումների ընդունման գործընթացում որեեւ իռացիոնալ պահի բացակայությամբ:
Իրանը սոցիալ-տնտեսական զարգացման գործում է հասել է երկակի «շեմի», ինչի արդյունքում, բազմաքանակ միջին խավի եւ բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության նոր ճյուղերի եւ այլ ձեռքբերումների ոլորտում ամրապնդված ձեռնարկատերերի առկայությամբ, երկրում աճում է գործազուրկների հսկայական զանգված, բնակչության մարգինալ շերտեր, որոնք աջ-կրոնական հեղափոխության համար բարենպաստ նյութ են, որի համար բավականաչափ կազմակերպված քաղաքական ուժեր կան:
Դա կամ կհանգեցնի երկրում քաոսի առաջացմանը եւ սուր քաղաքացիական առճակատման, կամ էլ որոշակի իշխող վերնախավի հեռացման՝ իսլամական ռեժիմի պահպանմամբ: Իրանական ղեկավարության հաշվարկները հիմնականում հիմնված են ժամանակակից աշխարհում ԱՄՆ դրության, Իրաքում եւ ընդհանրապես իսլամական աշխարհում նրա խնիրների, եվրոպական երկրների, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հարաբերությունների ընկալման վրա: Տվյալ պայմաններում Իրանում հասարակական հարաբերությունների եւ քաղաքական կյանքի հետագա ազատականացումը վտանգավոր է դառնում իշխող վարչակարգի համար:
Սակայն իրանական հասարակությունը թշնամաբար կդիմավորի ներքին քաղաքականությունում պահպանողականության ցանկացած աճ: Այդ պատճառով առավել հարմար հնարք է արտաքին քաղաքականությունում դիրքերի կոշտացումը: ԱՄՆ համար այդ իրավիճակը ծայրահեղ տհաճ է, քանի որ ամերիկյան քաղաքական գործիչները եւ փորձագետներն Իրանում բարեփոխումների գործընթացի զարգացում էին ակնկալում եւ փորձում էին կառավարել այդ գործընթացը:
ԱՄՆ-ը խոշոր ռազմավարական սխալ է թույլ տվել՝ 2001թ աշնանը Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման որոշում չընդունելով, երբ իրանական ողջ ղեկավարությունը սպասման վիճակում էր՝ օդային հարվածներ սպասելով ԱՄՆ-ից: ԱՄՆ-ը, ընդառաջ գնալով «Իսրայելի ընկերներին», թույլ է տվել իրեն փակուղի գցել՝ հնարավորություն տալով Իրանի ներքին ուժերին լիովին վարկաբեկել Մ. Խաթամիի թիմին՝ դրանով իսկ ձախողելով առանց այդ էլ սահմանափակ բարեփոխումների անցկացումը: Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը երբեք չի առանձնացել իմաստավորվածությամբ՝ ներառելով բավական միաչափ որոշումներ եւ դիրքորոշումներ:
ԱՄՆ-ը չի կարողացել մշակել ոչ Իրանի «խիտ» շրջափակում միջազգային ասպարեզում, ոչ էլ նույնիսկ տարածաշրջանում, ինչպես նաեւ չի կարողացել ներքին հակակառավարական շարժումներ ձեռնարկել: Ամերիկա-իրանական քաղաքական առճակատման ոչ մի փուլում, չնայած մշտական շփումներին, ամերիկացիներն Իրանի համար որեւէ ընդունելի մոտեցում չեն առաջարկել հարաբերությունների կարգավորման մասով:
Բայցեւայնպես, Մեծ Բրիտանիան գերադասել է վերականգնել Իրանի հետ հարաբերությունները: Իրանում քաղաքական իրավիճակը, կապված նոր պահպանողականների իշխանության գալու հետ, ոչնչով չի հակասում Մեծ Բրիտանիայի շահերին, քանի որ բրիտանական քաղաքական գործիչները շահագրգռված են Իրանի նկատմամբ համեմատաբար կայուն եւ արտաքին ագրեսիայի չենթարկվող մեկուսացմամբ: Մեծ Բրիտանիան Իրանի համար նշանակություն ունի մի քանի գործոններ նկատի առնելով:
Մեծ Բրիտանիան կոշտ դիրքորոշում ունի՝ թույլ չտալով Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիան եւ Հյուսիսային Իրաքում նշանակալի վերահսկողություն ունի քրդական ուժերի վրա, որոնք Իրանի դեմ ռազմական գործողությունների համար բարենպաստ նյութ են, վերահսկում է Կասպյան ավազանի իրավիճակի որոշակի վերահսկողություն՝ թույլ չտալով լարվածության աճ:
Բրիտանական ուժերը ներկա են Իրաքում եւ Պարսից ծոցում եւ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը ԱՄՆ ռազմական ծրագրավորման մեջ նշանակալի է մնում: Մեծ Բրիտանիան վերահսկում է բազմաթիվ իսլամական արմատական խմբավորումների, որոնցից շատերը բազավորվում են կամ իր, կամ էլ իր գործընկերների տարածքում, ինչը կարեւոր է Իրանի համար, որը ոչ միշտ լավ հարաբերություններ ունի այդ կազմակերպությունների հետ: Մեծ Բրիտանիան Իրանի համար կարեւոր մատակարար է հատուկ նյութերի եւ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում:
Բրիտանական գործոնը կարեւոր դեր է խաղում Իրանի արտաքին քաղաքականությունում, այդ թվում դիվանագիտական ոլորտում օպերացիոն հնարավորությունների մասով: Վերջին ժամանակներս Իրանում հակաբրիտանական ակցիաներ են տեղի ունեցել՝ կապված միջուկային ծրագրի նկատմամբ Մեծ Բրիտանիայի առավել կոշտ դիրքորոշման հետ, համեմատած Ֆրանսիայի եւ Գերմանիայի դիրքորոշումների հետ: Թվում էր, սակայն, իրանցիները չեն հրաժարվի արտաքին քաղաքականությունում այդքան կարեւոր ռեսուրսից, ինչպիսին է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները:
Սակայն դա տեղի է ունեցել: Մեծ Բրիտանիան եւ Իրանը խզել են դիվանագիտական հարաբերությունները: Բացի Իրանի արտաքին քաղաքականության վրա այդ հանգամանքի ուժեղ ազդեցությունից, բրիտանա-իրանական հարաբերությունները տեսանելի փոփոխությունների կբերի նաեւ Իրանի ներսում, քանի որ, չնայած վերջին տասնամյակում Իրանի ներքին քաղաքականությունում Մեծ Բրիտանիայի դերի նշանակալի նվազմանը, երկրում դեռեւս մտավորականության եւ հասարակության այլ շերտերում պահպանվել են «ակումբներ», որոնց վրա բրիտանական ազդեցությունը դեռեւս զգալի նշանակություն ունի: Ամեն դեպքում, այդ խմբավորումներն այնքան ուժեղ են, որ Իրանի իշխանությունները նախընտրում են չչեզոքացնել դրանք, այլ ժամանակ առ ժամանակ օգտվել նրանց հնարավորություններից:
Իգոր Մուրադյան
Saturday, February 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment