1in.am. 15-2-2012- Մեզանից շատերը մեծ դժվարությամբ են կարողանում հասկանալ՝ արդյոք դիմացինը մեզ խաբո՞ւմ է, թե՞ ոչ, անգամ՝ դեմ առ դեմ հարաբերությունների դեպքում: Պարզ է, որ համացանցում այդ ամենը դառնում է էլ ավելի դժվար: Նոր հետազոտության արդյունքում, սակայն, պարզվել է, որ կան լեզվաբանական գործոններ, որոնցով կարելի է պարզել՝ արդյոք ինչ-որ մեկը փորձում է խաբել, թե ոչ:
Forbes-ը հաղորդում է, որ հետազոտությունը հիմնվել է առցանց ժամադրությունների վրա, որոնց ընթացքում և՛ կանայք, և՛ տղամարդիկ խաբում են միևնույն կերպ: Հետազոտությունն անցկացրել են Վիսկոնսինի և Քորնել համալսարանների գիտնականները: Նրանք ինտերնետային ժամադրության կայքերում ուսումնասիրել են մարդկանց՝ սեփական անձի նկարագրությունները, և այդ կերպ փորձել պարզել՝ արդյոք գրողը խաբում է, թե ոչ:
Լեզվաբանական վերլուծության միջոցով հնարավոր է եղել պարզել «սուտասանների» խոսելու ձևը:
Գիտնականները պարզել են, որ համացանցում մարդիկ, ովքեր խաբում են, առավել քիչ են օգտագործում «ես» դերանունը: Նրանք առավել հաճախ են օգտագործում ժխտումներ: Այսինքն` «ուրախ» ասելու փոխարեն, նրանք կարող են գրել «ոչ տխուր»:
«Սուտասանները» ավելի կարճ նկարագրություններ են գրում իրենց վերաբերյալ, քանի որ եթե քիչ են գրում, ուրեմն ավելի քիչ են խաբում:
Այն մարդիկ, ովքեր խաբում են իրենց տարիքի, հասակի կամ արտաքինի վերաբերյալ, այնքան էլ հետաքրքրված չեն այդ ամենը այնուհետև քննարկելու հարցում:
Thursday, February 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment