Panorama.am. 15-2-2012- Կիպրոսը հայտարարել է, որ շուտով արտոնագիր է տրամադրելու` երկրի ծովային տնտեսական գոտում նավթի և գազի որոնման աշխատանքների համար, - հաղորդել է իսրայելական «Коль Исраэль» ռադիոն: Երկրի կառավարությունը առաջիկա շաբաթների ընթացքում խոստացել է ընտրել խոշոր միջազգային որևէ ընկերության, որին Միջերկրական ծովի ընդերքի փորձնական հորատման թույլատվություն կտրամադրվի:
Սակայն Թուրքիան դեմ է հանդես գալիս Նիկոսիայի կողմից ածխաջրածնային հումքի որոնմանը` որակելով կղզու իշխանությունների քայլերն անօրինական: Ըստ այդմ, Անկարան պահանջում է, որ Կիպրոսը դադարեցնի ծովում նավթի ու գազի որոնման բոլոր միջոցառումները, մինչ միջազգային դատական ատյաններում վիճելի հարցերի հանգուցալուծումը:
Thursday, February 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment