Thursday, February 2, 2012

Ադրբեջանը կդառնա Հյուսիսային Ադրբեջա՞ն

Ինչպե՞ս կընդունի Իրանն ազերի պատգամավորների այս ակնարկը: Մի խումբ ադրբեջանցի պատգամավորներ երկրի անվանումը փոխելու նախաձեռնությամբ են հանդես եկել: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: Խորհրդարանականների կարծիքով, հաշվի առնելով, որ Իրանի հյուսիսային շրջանները բնակեցված են ազերիներով, ապա անհրաժեշտ է ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը «դարձնել» Հյուսիսային Ադրբեջանի Հանրապետություն: Այս նախաձեռնության հեղինակներն Ադրբեջանում իշխող` «Յենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության պատգամավորներն են: Նշենք, որ այս առաջարկությունը դեռ հունվարին հնչեցրել էր ընդդիմադիր պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը` կոչ անելով «պաշտոնապես հայտարարել, որ ադրբեջանցիները բաժանված ազգ են»:

No comments: