Tuesday, February 28, 2012

Մաշտոցի այգու ակտիվիստները պահանջում են ներկայացնել “բուտիկների” սեփականատերերի անունները

Երեւան: Մեդիամաքս: 27-2-2012- Մաշտոցի այգու տարածքում իրականացվող շինարարության դեմ հանդես եկող ակտիվիստները պահանջում են քաղաքապետարանից ներկայացնել դրանց սեփականատերերի անունները: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այդ մասին ասել է ակտիվիստ Գոռ Հակոբյանը: Բացի այդ, Երեւանի քաղաքապետարանին ուղղված գրավոր հարցման մեջ ակտիվիստները պահանջում են ներկայացնել նախկինում Աբովյան փողոցում կրպակներ տեղադրելու մասին որոշումները, քաղաքապետարանի եւ տվյալ սեփականատերերի միջեւ բոլոր տեսակի պայմանագրերը, նաեւ փոխհատուցման մասին համաձայնագրերը: Ակտիվիստները նշում են, որ ի սկզբանե այդ “բուտիկները” անօրինական են տեղադրվել Աբովյան փողոցում: “Այդ անօրինականությունը շտկելու փոխարեն մենք դեռ փոխհատուցում պետք է տա՞նք”,- ասել են ակտիվիստները:

No comments: