Tert.am. 29-2-2012- Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին առաջիկա օրերին Ադրբեջան է այցելելու: Այս մասին հաղորդում է ադրբեջանական SalamNews գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանում Իրանի դեսպանության ներկայացուցչին:
Բաքվում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցը հավելել է, որ այցի ծրագիրը, օրն ու ժամկետը դեռևս հստակեցված չեն, և կհրապարակվեն ավելի ուշ:
Հավելենք, որ վերջին շրջանում իրանա-ադրբեջանական դիվանագիտական հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում. օրեր առաջ պաշտոնական Թեհրանը բողոքի նոտա հղեց Բաքվին` ադրբեջանական կողմին իսրայելական հատուկ ծառայություններին աջակցելու և իրանցի ֆիզիկոս միջուկագետների սպանությանը մեղսակից լինելու մեջ մեղադրելով:
Իսկ Բաքուն փետրվարի 21-ին հայտարարեց, թե Ադրբեջանի տարածքում իրանական հատուկ ծառայությունների «հրահանգով» գործող ահաբեկչական խմբավորումներ է վնասազերծել:
Wednesday, February 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment