Saturday, February 25, 2012

Հորմուզի նեղուցը փակելու դեպքում ԱՄՆ-ը պատրաստվում է ռազմական գործողությունների

Tert.am. 25-2-2012- Իրանի կողմից Հորմուզի նեղուցի հնարավոր փակմանը խոչնդոտելու նպատակով, Պենտագոնն իր ուժերն է ավելացնում Պարսից ծոցում, տեղեկացնում է Wall Street Journal-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության գերատեսչությունը տեղեկացրել է Կոնգրեսին, որ մտադիր է ընդլայնել իր հետախուզական ու ականների հայտնաբերման ու վնասազերծման ռեսուրսները։ Նաև ավելացվելու է ափամերձ տեղակայման հրթիռների ու ռազմանավերի հայտնաբերման համակարգերը, որոնք առավելապես օգտագործվելու են իրանական արագընթաց նավակներ հայտնաբերման համար: Պարբերականը նշում է, որ այս ամենը ցույց է տալիս, թե ինչպիսի իրական քայլեր են անում պատերազմ հրահրողները առճակատման նախապատրաստման համար Սպիտակ տունը և ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը փորձում են հարթել իրավիճակն ու խնդրի լուծման այլ ուղիներ փնտրում։ Տարածաշրջանում ամերիկյան զինված ուժերի գլխավոր հրամանատար Ջեյմս Մաթիսը զպառզինության արդիականացում էր պահանջել, Պենտագոնի ստրատեգների կողմից զորքերի մարտութնակության մեջ թերությունների հայտնաբերումից հետ, այն դեպքում, եթե Թեհրանն, այնուամենայնիվ, որոշի փակել Նեղուցը: «Եթե թշնամիները ցույց են տալ իրենց ուժը, ապա մենք մեզ հարց ենք տալիս՝ թե մենք ինչ կարող ենք անել, որպեսզի կարողանանք նրանց շախ և մատ անել»,- ասել է ամերիկյան բանակի մի սպա, ով ցանկացել է գաղտնի պահել իր անունը։ Հիշեցնենք, որ տարածաշրջանում լարվածությունն ուժեղացավ այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները հայտարարեցին որ Հորմուզի նեղուցը կփակեն եթե արևմտյան երկրների կողմից իրանական նավթի արտահանման պատժամիջոցներ կիրառվեն։

No comments: