Wednesday, February 1, 2012

կհրաժարվի Մինսկի խմբից

«Լրագիր» 1-2-2012- Թուրքիային եւ Ադրբեջանին հաջողվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում Ֆրանսիային փոխելու հարցը մտցնել տեղեկատվական-քարոզչական օրակարգ: Բանը նույնիսկ հասել է նրան, որ Բաքվում ԵՄ գրասենյակի ղեկավար Ռոլան Կոբիան ասել է, որ այդ պահանջը շատ հեռուն է գնացել, եւ հարցը գտնվում է Մինսկի խմբի իրավասության շրջանակում: Ընդ որում, հայ պաշտոնյաները, ժխտելով նման հնարավորությունը, նշում են, որ ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ Ռուսաստանը թույլ չեն տա Ֆրանսիայի դուրս գալը, առավելս եւս Թուրքիայի ներգրավումը: Սակայն Հայաստանն էլ ունի հիմնական փաստարկը՝ Երեւանը կարող է չընդունել Մինսկի խմբի միջնորդությունը, եթե դրա համանախագահության կազմը ձեռնտու չլինի եւ վստահություն չներշնչի մեզ: Հայաստանը կարող է հրաժարվել միջնորդությունից, ինչպես հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովում, որը «վերաբացվել» էր ԵԽԽՎ նախկին ղեկավար, Թուրքիայի ներկայացուցիչ Չավուշօղլուի նախաձեռնությամբ, եւ նրա հեռանալու հետ էլ դադարել գործել:

No comments: