Wednesday, February 1, 2012

Թուրքիան մի շարք զիջումների գնաց իր տարածքում օտարազգիների գտնվելու հարցում

1in.am. 1-2-2012- Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօրվանից սկսած՝ Թուրքիայում ուժի մեջ են մտել թուրքական տարածք օտարազգիների ժամանման և գտնվելու նոր կանոնները: Դրանց համաձայն՝ թուրքական տարածք մուտք գործելուց հետո օտար երկրի քաղաքացին կարող է այդտեղ գտնվել 90 օր, որից հետո պետք է պատադիր լքի երկրի սահմանները: Նա կարող է Թուրքիա վերադառնալ դրանից միայն 3 ամիս անց: Այս կապակցությամբ Թուրքիայի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Ֆարուք Չելիքը որոշակի պարզաբանումներ է տվել. «Տարեց անձանց խնամողները և ընտանիքներում աշխատողները պետք է հաշվառվեն և վճարեն 1.5 լիրա (1 դոլարը հավասար է 1.76 լիրայի) տուրք: Մեր նախարարությունը պատրաստ է անմիջապես լուծել գրանցման հետ կապված բոլոր խնդիրները: Դրա համար պետք է վճարել միայն տուրքը: Դժբախտաբար, մենք չունենք բավականաչափ կադրեր՝ դայակներ, դաստիարակներ, ինչի համար էլ օգտվում ենք օտարազգիների ծառայությունից: Սակայն ներկայիս դրությամբ մենք չգիտենք, թե որքան մարդ է աշխատում տվյալ ոլորտում: Նրանք, ովքեր արդեն իսկ աշխատում են տվյալ ոլորտում, լավ կլինի, որ փետրվարին լրացնեն համապատասխան փաստաթուղթը՝ չսպասելով 90-օրյա ժամկետի սպառմանը: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք նրանցից շատերին արտաքսել»: Նշվում է, որ, նոր օրենսդրությամբ, 90 օրից ավելի ժամկետով երկրում կարող են գտնվել միայն այն անձինք, ովքեր սպասում են բնակության վերաբերյալ համապատասխան փաստաթղթի ստացմանը: Այս օրենքը խախտած (օտար երկրի քաղաքացուն ապօրինի ճանապարհով իր մոտ աշխատանքի ընդունած) Թուրքիայի քաղաքացին կպատժվի 6795 լիրա տուգանքով, իսկ ապօրինի ներգաղթյալն էլ իր հերթին կտուգանվի 679 լիրայով:

No comments: