News.am. 8-2-2012- Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար ազգությամբ հայերին այլեւս չի ներկայացվի ՀՀ Սահմանադրության իմացության պահանջ:
Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունվել է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել 2012 թ. հունվարի 1-ից:
Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների երեխաները այսուհետ ՀՀ քաղաքացիներ են համարվում սահմանված կարգով ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա:
ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումի մերժման հիմքերի շարքում նախկինում նախատեսված էին նաեւ պետության, ձեռնարկությունների, կազմակերպությունների կամ քաղաքացիների շահերի հետ կապված չկատարված պարտավորությունները. այժմ նշվածներից միայն պետության հանդեպ չկատարված պարտավորությունների առակայությունն է հանդիսանում ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դիմումի մերժման հիմք:
Wednesday, February 8, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment