Wednesday, February 8, 2012

Մամեդյարովը հայտարարել է ստատուս քվոն փոխելու կարևորության մասին

Tert.am. 7-2-2012- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական SalamNews գործակալությունը, հանդիպման ժամանակ կողմերը կարծիքներ են փոխանակել ԵՄ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության հեռանկարների, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ: Մամեդյարովը հայտարարել է, թե ԼՂ հարցի կարգավորումն Ադրբեջանի արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունն է և հավելել, որ ԼՂ հակամարտության կարգավորման ճանապարհին ամենամեծ խոչընդոտն այն է, որ Ադրբեջանի «տարածքները» դեռևս «օկուպացված են»: Հանդիպմանը Մամեդյարովը խոսել է նաև ԼՂ հարցում ստատուս քվոյի փոփոխման կարևորության մասին` ավելացնելով, թե ստատուս քվոն փոխելու առաջին նշանակալից քայլը «օկուպացված տարածքներից» հայկական զորքերի դուրսբերումն է:

No comments: