«Լրագիր» 8-2-2012- Եթե Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ հակառակորդը ոտնձգություն կամ ագրեսիա ծավալի, ապա հայկական բանակն այսօր ի վիճակի է իր ողջ կարողությունները համախմբել և ուղղել մեր երկրի պաշտպանությանը: Այսօրվա ասուլիսում այս մասին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` նշելով, որ թեև մեր բանակը քանակական առումով զիջում է հակառակորդի բանակին, բայց ունի բարձր մարտական ոգի, գաղափարական անհրաժեշտ պատրաստվածություն ու բանիմաց հրամանատարական կազմ:
Հակամարտող կողմերի ուժերի հավասարակշռությունն, ըստ նախարարի, պահպանվում է: Դրա շնորհիվ է առաջին գծում պահպանվում հարաբերական խաղաղությունը: Իսկ խաղաղությունը, Սեյրան Օհանյանի խոսքով, հարաբերական է, որովհետև այսօր առաջին գծում խաղաղ պայմաներ չեն. «Մեր բանակի զգալի մասը, կարելի է ասել, կռվի մեջ է: Նրա վրա կրակում են, նա պատասխանում է»:
«Երբ համեմատում ենք հակառակորդի կրակոցներն ու մեր պատասխանները, ապա կարելի է ասել, որ հարաբերությունը 1-ը 10-ի է: Ընդ որում, հայկական կողմի կրակոցների մի մասն են դիպուկ կրակոցներ: Իմ կողմից տրված է ցուցում, որ պատասխանեն միայն հակառակորդի այն կրակոցներին, որոնք դիպուկ կրակոցներ են, և դիպուկահարների կրակոցների արդյունքում մենք ունենում են կորուստներ կամ վիարվորներ»,- ասաց նախարարը` հավելելով, որ այդ դեպքերում խիստ միջոցներ են ձեռնարկում հակառակորդին պատժելու և այդ կրակոցները կանխարգելելու համար:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառազինությունների ավելացմանը, ապա Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ այդ երկիրը զենք է կուտակում` խախտելով Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի պահանջները: «Գերտերությունները դրան պետք է համապատասխան արձագանք տան»,- ասաց նա:
Thursday, February 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment