Panorama.am. 13-2-2012- Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի կանանց խորհրդի նախագահ Դունյախանում Ալիևան tia.az-ի հետ զրույցում խիստ վտանգավոր է համարել վերջին շրջանում Ադրբեջանում շրջանառվող պնդումներն այն մասին, որ անհրաժեշտ է Ադրբեջանի Հանրապետության անունը դնել Հյուսիսային Ադրբեջան:
«Եթե նման բան արվի, ուրեմն Ադրբեջանի նոր անունը պետք է վերագրանցվի ՄԱԿ-ում: Իսկ Լիսաբոնի գագաթնաժողովում աշխարհի 54 երկրներ Լեռնային Ղարաբաղը ճանաչել են որպես վիճելի տարածք, և ոչ` Ադրբեջանի մաս: Այդ պատճառով Ադրբեջանը ՄԱԿ-ում կրկին գրանցելու դեպքում, այդ տարածքը չի ճանաչվի որպես Ադրբեջանի մաս», -ասել է նա:
Դ.Ալիևայի կարծիքով` Հյուսիսային Ադրբեջանի գաղափարը օրակարգ բերելը ԼՂ հարցի վերջնական լուծում կնշանակի:
«Եթե Ադրբեջանի անունը փոխվի, ավտոմատ կերպով այն պետք է ճանաչվի իր նոր սահմաններով: Ճանաչման ժամանակ ՄԱԿ-ը ԼՂ-ն չի ներառի Ադրբեջանի կազմում: Արդյունքում Ադրբեջանը ՄԱԿ-ում կհայտնվի առանց ԼՂ-ի, ինչը խիստ վտանագավոր է»,- ասել է Դ.Ալիևան` նշելով, որ Ադրբեջանի անունը վերափոխելու գաղափարը արծարվել է 1990-ականներին` Աբուլֆազ Էլչիբեյի նախագահության օրոք ևս, և նկատի ունենալով նույն վտանգը` այն հանվել է օրակարգից:
Tuesday, February 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment