Tert.am. 24-2-2012- «Յուրաքանչյուր երկրի համար լավագույն քաղաքականությունը բարիդրացիականության քաղաքականությունն է»,- Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` մեկնաբանելով հայ և ադրբեջանցի մտավորակնների միջև օրեր առաջ Ռուսաստանում կայացած հանդիպումը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend.az կայքը, Մամեդյարովը հավելել է, որ նման հանդիպումները որքան հաճախ տեղի ունենան, տարածաշրջանում այդքան արագ խաղաղություն կհաստատվի:
«Մենք հավատում ենք, որ շուտով խաղաղություն ու կայունություն կհաստատվեն տարածաշրջանում»,- ընդգծել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Փետրվարի 22-ին Մոսկվայում տեղի ունեացավ Հայաստանի և Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչների միջև աշխատանքային երրորդ հանդիպումը:
Հանդիպումը դռնփաակ էր անցկացվել: Ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչ, Ադրբեջանի ազգային կոնսերվատորիայի ռեկտոր Սիյավուշ Քերիմլին Trend.az-ի հետ զրուցում ասել էր, որ հանդիպմանը քննարկվել են նաև ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման ուղիները:
Saturday, February 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment