Monday, February 27, 2012

«Օբաման» նամակով փող է խնդրել Դիարբեքիրի քուրդ քաղաքապետից՝ քարոզարշավի համար, նա էլ՝ պատասխանել

Tert.am. 26-2-2012- Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրին խաբեբաները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից նամակ են ուղարկել և դրամական օգնություն խնդրել: «Ինչպես գիտեք այս տարի նախագահական ընտրություններ են անցկացվելու և քարոզարշավը ֆինանսավորելու համար բարեկամների աջակցության կարիքն ունեմ: Այս հարցի կապակցությամբ շուտով Սպիտակ Տան երկու աշխատողներ կկապվեն ձեզ հետ»,- գրված է եղել նամակում: Կեղծարարները չեն մոռացել նաև բանկային հաշվի համար նշել և խնդրել են այս ամենը գաղտնի պահել: «Ձեզ հաջողություններ եմ ցանկանում և Ձեզ ու քուրդ ժողովրդին ավելի լավ ապագա մաղթում: Հարգանքներով` Բարաք Օբամա»,- եզրափակել է ԱՄՆ կեղծ նախագահը: Ինչպես տեղեկացնում է Milliyet-ը, հավանաբար քաղաքապետը գլխի է ընկել, որ իրեն խաբում են և նամակին պատասխանել է հումորային ոճով: «Նախ ձեզ հաջողություն եմ մաղթում առաջիկա ընտրություններով, սակայն ցավով պետք է նշեմ, որ Ձեզ ֆինանսապես օգնել չեմ կարող, քանի որ ո'չ ես, ո'չ մեր քաղաքապետարանը բենզինի կամ գազի աղբյուր չունի: Եթե ցանկություն ունենաք ընտրություններից առաջ կամ հետո այցելելու Դիրաբեքիր, ես ձեզ սիրով կընդունեմ».-գրել է Բայդեմիրը, խոստանալով այցելելու դեպքում «մի լավ պատիվ տալ» Օբամային:

No comments: