Հայաստանի պաշտպաության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին եւ քննարկել ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ պաշտպանության ոլորտում Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ երկուստեք կարեւորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժերի շփման գծում լարվածության նվազմանն ուղղված գործողությունների, մասնավորապես, փոխվստահության ամրապնդման միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը: Նշվել է, որ այդպիսի արդյունավետ միջոցառում կարող է լինել առաջնագծում հրադադարի խախտման պատահարների անաչառ հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրումը:
Սեյրան Օհանյանը եւ Ֆիլիպ Լեֆորը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի ռազմական գերատեսչության եւ Եվրամիության միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հնարավոր հեռանկարները:
Wednesday, February 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment