News.am. 1-2-2012- Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհուրդը (CCAF) հաշվի է առել ֆրանսիացի պատգամավորների եւ սենատորների կողմից Սահմանադրական խորհուրդ ներկայացված բողոքը, կապված ցեղասպաննությունների ժխտումը քրեականացնող օրենքի հետ, որը Ֆրանսիայի Սենատն ընդունել էր հունվարի 23-ին: Այդ մասին ասված է ֆրանս-հայկական կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Nouvelles dArménie-ի կայքում:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Այդ բողոքն անսպասելի չէր, մենք ակնկալում էինք դա: Ամեն դեպքում բոլոր այն ֆրանսիացիները, ովքեր ներքաշված էին մարդու իրավունքների համար այդ կատաղի պայքարում, մինչեւ վերջ հավատում էին եւ հույս ունեին, որ մեր խորհրդարանականները տեղի չեն տա ժխտող պետության եւ ռասիստ պետության կողմից գործադրվող ճնշումներին: Այն, որ այդ բողոք-դիմումը կազմակերպվել է իրական հովանավորի կողմից, հստակ երեւում էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքից, ով հայտարարել է իր հերթական թիրախի`Սահմանադրական խորհրդի «իմաստունների» մասին: Նա ասել է. «Ես հույս ունեմ, որ Սահմանադրական խորհուրդը կանի անհրաժեշտ ամեն բան»:
Քաղաքական այդ կանխակալությունը կարելի է մեկնաբանել որպես հարված ժխտման դեմ իրավական պայքարում, որը սկսել է Գեյսոյի օրենքից եւ որի տրամաբանական արդյունքը Բուաեյի օրենքն է:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհուրդը կոչ են անում բոլոր խորհրդարանականներին, ովքեր դրական են տրամադրված այդ օրենքի հանդեպ, ինչպես նաեւ Ֆրանսիայի քաղաքացիներին, ովքեր արդարության կողմնակից են, համախմբվել եւ դիմակայել Ֆրանսիայի հանրապետության, նրա իշխանությունների եւ դատարանների դեմ ուղղված թուրքական աննախադեպ շանտաժին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն այսօր` հունվարի 31-ի առավոտյան, ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ հանդես եկող սենատորների դիմումը:
Նշենք, որ իշխող կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեի կողմից առաջադրված օրինագիծը Սենատի կողմից ընդունվել է հունվարի 23-ին: 86 սենատորներ դեմ են քվեարկել, 126-ը` կողմ:
Սահմանադրական խորհուրդը կարող է գրաքննության ենթարկել օրենքը, որը համարում է հակասահմանադրական, եթե նրան դիմել են 60 պատգամավոր, 60 սենատոր, պետության ղեկավարը, Ազգային ժողովի կամ Սենատի նախագահը: Սահմանադրական խորհրդին դիմելը կասեցնում է օրենքի պրոմուլգացիայի գործընթացը:
Նշենք, որ Սահմանադրական խորհրդի գործառույթները որոշակիորեն նման են Սահմանդրական դատարանի գործառույթներին: Օրինակ, Խորհուրդը չի կարող չեղյալ հայտարարել գործող օրենքը: Այն կարող է միայն եզրակացություն ընդունել օրինագծի հակասահմանադրական լինելու մասին, այն դեպքում, եթե այն մշակման փուլում է, կամ էլ նոր է ընդունվել, բայց դեռ ուժի մեջ չի մտել:
Wednesday, February 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment