Tuesday, February 21, 2012

Այսօր մայրենիի օրն է

Panorama.am. 21-2-2012- Այսօր մայրենի լեզվի օրն է: «Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես»: Գրեթե բոլորը գիտեն այս ասացվածքը: Բայց նաև գիտեն, որ մայրենի լեզուն ազգի պահպանման ամենակարևոր գրավականն է, տվյալ ազգի համար ամենակարևոր արժեքը: Փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է մայրենի լեզվի օր: Այս կապակցությամբ Հայաստանի Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ 2005-ին փոփոխություն մտցվեց «Տոների և հիշատակի օրերի մասինե օրենքում, և ՀՀ պետական տոնացույցում փետրվարի 21-ը հաստատվեց որպես Մայրենի լեզվի օր: «Լեզուն ազգային գաղափարախոսություն է: Վստահ եմ, որ համացանցի բուռն ներխուժման պայմաններում, մամուլով, հեռուստատեսությամբ մեզ մատուցող ապազգային քաոսի մեջ մեր երիտասարդները կուղղվեն դեպքի գիրքը, հետևաբար` դեպի մայրենի լեզուն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: «Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը»,-ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգո:

No comments: