Panorama.am. 21-2-2012- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրերս հաստատել է որոշ երկրներում դեսպանների նոր նշանակումները, որոնց շարքում Ադրբեջանը չկա:
«Ազադլիգ» թերթը հայտնում է, որ Վաշինգտոնի կողմից Ադրբեջանում դեսպան նշանակելու գործընթացը հետաձգվելու կապակցությամբ ադրբեջանցի քաղաքագետ Ջումշուդ Նուրիևը ադրբեջանական «Հյուրիեթ» թերթին մեկնաբանել է, որ տարբեր պատրվակներով Ադրբեջանում դեսպան նշանակելուց ԱՄՆ-ի խուսափելու պատճառը ոչ թե այդ երկրում անցկացվելիք առաջիկա ընտրություններն են, այլ այն, որ պաշտոնական Վաշինգտոնը նպատակադրվել է հեղաշրջում իրագործել Ադրբեջանում:
«Կառավարելի քաոսի միջոցով ԱՄՆ-ը ծրագրում է հեղաշրջում իրագործել Ադրբեջանում և փոխել իշխանությունը: Այդ պատճառով էլ հիմնական նպատակից ուշադրությունը շեղելու համար առայժմ Վաշինգտոնը խուսափում է դեսպան ուղարկել Բաքու` հեղաշրջման մեջ մասնակցության մեղադրանքից ազատվելու համար»,- ասել է նա:
«Ինչպես տեսնում եք` Ռուսաստան ուղարկված ԱՄՆ դեսպանը, դեռ տեղը չտաքացրած, հանդիպեց երկրի ընդդիմության հետ: Դրանից հետո Վաշինգտոնին մեղադրեցին, թե ԱՄՆ դեսպանը հատուկ Մոսկվա է ուղարկվել` Ռուսաստանում հեղաշրջում իրագործելու համար: Ադրբեջան էլ դեսպան չի ուղարկվում, որպեսզի պաշտոնական Բաքուն չկասկածի և կորցնի զգաստությունը»,- եզրակացրել է քաղաքագետը.
Tuesday, February 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment